Ուկրաինայի իրադրության պատճառով ռուբլու նկատմամբ դոլարի և եվրոյի փոխարժեքները փոխվել են
Աշխարհ
Մոսկվայի սակարանի բացվելուց հետո դոլարը և եվրոն վեր են սլացել՝ նորացնելով պատմական առավելագույնները, ռուբլին երկարժութային զամբյուղի նկատմամբ իջել է Ուկրաինայի իրադարձությունների ֆոնի վրա: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Մարտի 3-ին միասնական առևտրաշրջանում դոլարով առաջին գործարքները կատարվել են մեկ դոլարի դիմաց 36,3-37 ռուբլու սահմաններում, միջին հաշվով երկու րոպեում փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 36,46 ռուբլի, ինչը 58 կոպե կով բարձր է նախորդ փակման մակարդակից: Եվրոյի փոխարժեքը կազմել է մեկ եվրոյի դիմաց 50,5 ռուբլի՝ ավելանալով շուրջ 90 կոպեկով: Երկարժութային զամբյուղի արժեքը աճել է 70-75 կոպեկով և կազմել 42,78 ռուբլի:
Դոլարը դարձել է 28 կոպեկով բարձր գործող պաշտոնական փոխարժեքի մակարդակից, եվրոն՝ մոտավորապես 90 կոպեկով բարձր՝ պաշտոնական փոխարժեքից: Դոլարի և եվրոյի նկատմամբ ռուբլու անկումը կապված է Ուկրաինայի շուրջն առաջացած լարված իրադրության հետ, նշում են փորձագետները:
Մոսկվայի միջբանկային արժութային սակարանի ինդեքսը մարտի 3-ին Մոսկվայի սակարանում սակարկությունները բացվելիս ընկել է 5,92 տոկոսով և կազմել 1395,37 կետ: Ռուսաստանի առևտրական համակարգի ինդեքսը՝ դոլարով հաշվարկված, նվազել է 2,36 տոկոսով՝ մինչև 1210,52 կետի մակարդակ:
Եվս մի քանի րոպե անց անկումը սաստկացել է մինչև 5,92 տոկոս Մոսկվայի միջբանկային արժութային սակարանի ինդեքսի գծով և 7,66 տոկոս՝ Ռուսաստանի առևտրական համակարգի ինդեքսի գծով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ