Անցած շաբաթվա ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 70 մեքենա
Հայաստան
Երևան քաղաքում փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 70 տրանսպորտային միջոց: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու հատուկ սարքավորում, 18 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը' առանց համապատասխան փաստաթղթերի: Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից