Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստներ
Սպորտ
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 5-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Այդ հանդիպման համար Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստներ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի - «Դինամո Մ.» Ռուսաստան
Գևորգ Կասպարով - «Միկա»
Արսեն Բեգլարյան - «Գանձասար»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան -«Ակտոբե», Ղազախստան
Հրայր Մկոյան - «Շիրակ»
Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան - «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան - «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան - «Բանանց»
Կիսապաշտպաններ
Գևորգ Ղազարյան - «Մետալուրգ Դոնեցկ», Ուկրաինա
Արտակ Դաշյան - «Ալ-Մուհարաք», Բահրեյն
Կառլեն Մկրտչյան - «Անժի», Ռուսաստան
Արտակ Եդիգարյան - «Ժալգիրիս», Լիտվա
Արթուր Եդիգարյան - «Կայրաթ», Ղազախստան
Արաս Օզբիլիս - «Սպարտակ Մ.», Ռուսաստան
Մարկոս Պիցելլի - «Ակտոբե», Ղազախստան
Հենրիխ Մխիթարյան - «Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա
Կարեն Մուրադյան - «Շիրակ»
Դավիթ Հակոբյան - «Շիրակ»
Աղվան Պապիկյան - «Փյունիկ»
Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան - «Սպարտակ Մ.», Ռուսաստան
Արթուր Սարկիսով - «Վոլգա», Ռուսաստան
Սարգիս Ադամյան -«Նոյշտրելից», Գերմանիա
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականին կնախապատրաստի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ