Ուկրաինայում բողոքի ակցիաների հետևանքով զոհվել Է 95 մարդ. առողջապահության նախարարություն
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, 2013 թվականի նոյեմբերի 30-ից ի վեր Ուկրաինայում բողոքի գործողությունների հետևանքով զոհվել է 95 մարդ: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Օպերատիվ տվյալների համաձայն՝ 2013 թվականի նոյեմբերի 30-ից ի վեր Ուկրաինայի տարածքում զոհվել է 95 մարդ»,-ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ փետրվարի 18-ից Կիևում բուժօգնության է դիմել 984 մարդ, 646-ը հոսպիտալացվել են: Կիևի բուժհաստատություններում մնում է 245 մարդ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ