Արտաշատում ջրանջատում կլինի Իրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The Telegraph Այս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ Պուտինին Կամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոն Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետ Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում Վրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբ Իրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Ազատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ Զոհրաբյան Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին 

Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը հարցազրույց է տվել

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ շվեյցարացի Բեռնար Շալանդն առաջին հարցազրույցն է տվել՝ որպես Հայաստանի ընտրանու նոր մարզիչ: Ինչպես հաղորդում է շվեյցարական Le Matin պարբերականը՝ Շալանդը Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելը նոր արկած և փորձություն է համարում իր համար: Ստորև ներկայացնում ենք Շալանդի ամբողջական հարցազրույցը, որը նա տվել է շվեյցարական Le Matin պարբերականին:

-Մեզ համար մեծ անակնկալ էր, երբ իմացանք, որ Դուք նշանակվել եք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

-Անկեղծ ասած՝ սկզբում ես էլ էի զարմացած: Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Սակայն սա ֆուտբոլ է, նոր արկած և փորձություն:

-Ինչպե՞ս ստացվեց այդ ամենը:

-Ինձ հետ կապվել են անցած կիրակի, երբ ես Փարիզում էի: Չորեքշաբթի ես ժամանեցի Երևան և հանդիպեցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ, ով իմ մասին ամեն ինչ գիտեր: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զրուցել էր նաև Արթուր Պետրոսյանի հետ, ով խաղացել է «Ցյուրիխում», երբ ես այնտեղ մարզիչ էի: Մենք բանակցեցինք, համաձայնության եկանք, սակայն ես մի փոքր ժամանակ խնդրեցի, որպեսզի վերադառնամ Շվեյցարիա և խորհրդակցեմ կնոջս հետ: Ուրբաթ առավոտյան ես զանգեցի և տվեցի իմ համաձայնությունը, երկուշաբթի կմեկնեմ Երևան և կստորագրեմ պայմանագիրը:

-Ինչպիսի՞ պայմանագիր են ձեզ առաջարկել:

-Դա ռիսկային պայմանագիր է: Ես աշխատելու եմ Եվրո 2016-ի ընտրական փուլում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նպատակն է Հայաստանի ազգային հավաքականը դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Եթե կարողանամ անել դա, ինձ հետ պայմանագիրը կերկարաձգվի: Իսկ վատն այն է, որ եթե ես չկարողանամ անել դա, հարուստ մարդ չեմ լինի: Իսկ եթե ավելի լուրջ, ես գիտեմ, որ ստիպված կլինեմ առանց փոխհատուցման հավաքել ճամպրուկներս, եթե Հայաստանը կորցնի Եվրո 2016-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները: Սակայն ինձ համար միևնույնն է, սա նոր մարտահրավեր է և հնարավոր է վերջինը, իսկ ես պատրաստ եմ պատասխանել դրան:

-Հայաստանը դժվար խմբում է հայտնվել՝ Պորտուգալիա, Սերբիա, Դանիա և Ալբանիա:

-Այո, իսկապես բարդ խումբ է, ես դա ընդունում եմ: Հայաստանը Շվեյցարիա չէ, սակայն հեռանկարային թիմ է: Նախորդ երկու որակավորման խաղերում Հայաստանի հավաքականը բավականին լուրջ առաջընթաց է գրանցել: Բացի այդ, թիմում կան մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ՝ սկսած Հենրիխ Մխիթարյանից, ով խաղում է Դորտմունդի «Բորուսիաում»:

-Ինչո՞վ էիք զբաղված 2013թ. գարանը ակումբից հեռանալուց հետո:

-Կնոջս հետ վերադարձանք Լա Շո դյու Միլո, մեր երեխաների եւ թոռների հետ էինք: Ես միշտ մտածել եմ' եթե վերսկսեմ մարզչական գործունեությունս, կգլխավորեմ ոչ թե ակումբ, այլ հավաքական: Ինձ գայթակղեց հայկական հրավերը: Ինձ այդպիսի հնարավորություն ընձեռվեց, և ես ընդունեցի այդ մարտահրավերը: Իմ ընտրության հարցում կարևոր է այն փաստը, որ պետք է մշակեմ Հայաստանի ֆուտբոլային ակադեմիայի ուսումնական կոնցեպցիան:

-Իսկ Հայաստան Ձեր կնոջ հետ եք մեկնելու՞:

-Այո, այդպես ենք պլանավորել: Սակայն հայրենիքում հաճախակի կլինեմ: Մեզ համար միջազգային օրացույցում բավականաչափ դադարներ կան: Իմ առաջին խաղը կկայանա հենց Շվեյցարիայում՝ Ժնև քաղաքում մայիսի 31-ին Ալժիրի հավաքականի դեմ, որից հետո հունիսի 6-ին Մայնցում կմրցենք Գերմանիայի հավաքականի դեմ: Մինչ Ալժիրի հավաքականի դեմ խաղը, Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք կանցկացնեմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. ՊետրոսյանԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարինԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կանԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ ենԱվելի քան մեկդարյա գաղտնիք. բացահայտվել են Մեսսիի բրազիլական արմատներըՍևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել էՄարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռուսաստանի դեսպանը Նորվեգիային մեղադրել է Արկտիկայում լարվածության սրման մեջՌոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC SportԻսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդՌուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններինՄեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ծոցում լցանավի հետ կապված միջադեպի մասինՀայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԲելգիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի կին ստաժորը Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ովՀայտնի է դարձել Մոսկվայից Թուրքիա չվերթների զանգվածային ուշացումների մասինԺոգան հայտնել է Տյումենի վրա հարձակման ենթադրյալ նպատակի մասին«Չէի ուզի, որպես 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր առաջին ելույթս էստեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԾառուկյանին տեղափոխեցին ՔԿՀ․ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը (տեսանյութ)Նյու Դելիի բողոքի ցույցերի վայրում նոր անկարգություններ են սկսվելՍևանա լճում շրջված հեծանվանավակից երեք քաղաքացի է փրկվելՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է 2026 թվականի ներառական ամառային ճամբարի ծրագիրըԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՔննարկվել է Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամՀնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՆԳՆ ոստիկանության հորդորը քաղաքացիներինՏիեզերքի հետ կապը՝ վտանգի առաջ․ NASA-ի աշխատակիցներին տարհանել են Մադրիդից անտառային հրդեհների պատճառովԱշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա վիրավորWSJ. ԱՄՆ-ը զգուշացրել է Ուկրաինային Սև ծովում նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասինԲացահայտվել է Մուրացանի փողոցում կատարված հանցագործությունը․ երեք անձ կալանավորվել ենՌումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասինԱնտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ Խոշոր ավտովթար՝ Ստամբուլում․ տուժել է 30 մարդ, 2-ը՝ ծանր վիճակում
Ամենադիտված