«Նարեկացի» արվեստի միությունում կնշվի լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան 204-ամյակը
Գիտություն և Մշակույթ
«Երևելի տարեդարձներ» մշտական շարքը «Նարեկացի» արվեստի միությունում կնվիրվի լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան 204-ամյակին:«Հիշելով Ֆրեդերիկին. երաժշտական երկխոսություն Ֆրեդերիկ Շոպենի և Ժորժ Սանդի միջև» խորագրով երեկույթը տեղի կունենա մարտի 11-ին:
Համերգային ծրագրում կհնչեն «Մազուրկա մի մինոր», «Վալս սի մինոր», «Պրելյուդ ռե բեմոլ մաժոր», «Նոկտյուրն ֆա մաժոր», «Մազուրկա լյա մինոր» և «Էտյուդ դո մինոր» ստեղծագործությունները:
Երեկույթի ընթացքում կցուցադրվի նաև «Երիտասարդ Շոպենը» տեսանյութը: Դաշնամուրային նվագակցությամբ և ասմունքով հադես կգա Մարիաննա Կարակեյանը:
Միջոցառման մուտքն ազատ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)