Սիսիանում տրվեց Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը
Գիտություն և Մշակույթ
Համո Սահյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով այս տարի բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Սիսիանում: Մեծ բանաստեղծի ծննդավայրում տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց փետրվարի վերջին. քաղաքի Զաքար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները Սահյանի բանաստեղծությունների հերոսներին պատկերել էին կտավի վրա:
Դպրոցականները հանձնարարությունը 3 ամիս առաջ ստացել էին քաղաքապետարանից: Ինչպես տեղեկացրել են Սիսիանի քաղաքապետարանից, նախաձեռնությանը մասնակցել են գեղարվեստի դպրոցի 71 սան' ներկայացնելով 73 աշխատանք:
Սիսիանի գեղարվեստի դպրոցի սան Անի Գրիգորյանը, ով Համո Սահյանի ստեղծագործություններից ընտրել էր «Ջաղացպանի աղջկան» բանաստեղծությունը, վառ գույներով նկարել էր իր սիրուն սպասող աղջկան: Աբստրակտ ոճում նկարող Անիի աշխատանքները ներկայացվել են նաեւ Եգիպտոսում կայացած «Եգիպտոսը' երեխաների աչքերով» նկարչական միցույթին, որտեղ աղջնակն արժանացել է արծաթե մեդալի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)