«Հայաստանի հավաքականը հիանալի հարձակման գիծ ունի». Վլադիմիր Գրանատ
Սպորտ
Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի պաշտպան Վլադիմիր Գրանատն անդրադարձել է Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը, որը կկայանա մարտի 5-ին: Ինչպես հաղորդում է rusfootball.info-ը, Գրանատը նշել է, որ Հայաստանի հավաքականը հարձակողական մեծ ներուժ ունի և համալրված է ուժեղ ֆուտբոլիսներով, որոնց թվում է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Հայաստանի հավաքականը ընտրական փուլը բավականին լավ անցկացրեց: Նրանք հիանալի հարձակման գիծ ունեն: Դորտմունդի «Բորուսիա»-ում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը հրաշալի վարպետ է: Չեմպիոնների լիգայում «Զենիթ»-ի հետ հանդիպումը նա շատ բարձր մակարդակով անցկացրեց»,- ասել է պաշտպանը:
Վլադիմիր Գրանատն առանձնացրել է նաև Հայաստանի հավաքականի դարպասապահական գիծը՝ ընդգծելով, որ առաջիկա ընկերական հանդիպումն օգտակար կլինի:
Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մարտի 5-ին` Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ