ԱԺ նախագահը Արթուր Մեսչյանին շնորհավորել է 65-ամյակի առթիվ
Հասարակություն
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Արթուր Մեսչյանին շնորհավորել է ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Մեսչյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյա հոբելյանի կապակցությամբ: արբեր սերունդներ ներկայացնող երաժշտասերների համար առ այսօր էլ անմոռանալի են Ձեր հեղինակային ինքնատիպ երգերն ու երաժշտությունը: Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործական Ձեր ակտիվ գործունեությունը՝ հավատարիմ մնալով ազգային մտածելակերպին եւ, միեւնույն ժամանակ, համամարդկային բարձր արժեքներին: Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, սիրելի՛ Արթուր, քաջառողջություն, երջանկություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ