«Օսկարի» ընթացքում հոլիվուդյան աստղերը հայերի պատրաստած պիցցա են ճաշակել
Այլ
«Օսկար»-ի 2014թ. մրցանակաբաշխության ուշագրավ պահերից մեկն էլ այն էր, երբ մրցանակաբաշխությունը վարող ամերիկացի հայտնի կատակերգու Էլեն Դըջեներեսը սկսեց պիցցա հյուրասիրել առաջին շարքում նստած գերաստղերին: Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում լույս տեսնող «Իանյան» պարբերականը, պարզվում է, որ պիցցան առաքող սննդի սպասարկման կետերի ցանցը պատկանում է Լոս Անջելեսում ապրող ամերիկահայ գործարարի: Լուրը մեծ արձագանք է գտել, և այն ակտիվորեն քննարկում են սոցիալական ցանցերում:
Երևանի ժամանակով մարտի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի է ունեցել Օսկարի 86-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ լավագույն ֆիլմ է ճանաչվել «12 տարվա ստրկություն»-ը, իսկ լավագույն դերասան և դերասանուհի անվնակարգերում հաղթել են Մեթյու Մաքքոնահին՝ «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում կատարած դերի համար և Քեյթ Բլանշեթը` Վուդի Ալենի «Ժասմին» ֆիլմում դերակատարման համար:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ