«Հրապարակ». Երեկ տեղի է ունեցել գազային հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը
Հայկական Մամուլ
Երեկ տեղի է ունեցել գազային հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, փոխնախագահ՝ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Գրում է «Հրապարակ»-ը:
Նիստին ՀՀԿ խմբակցությունից մասնակցել է Վարդան Այվազյանը, ԲՀԿ-ից' Գուրգեն Արսենյանը, ՀԱԿ-ից' Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»' Ռուբեն Հակոբյանը, ՕԵԿ-ից' Հովհաննես Մարգարյանը: «Առաջին նիստում քննարկվել են կազմակերպչական հարցեր, թե ինչպես ենք աշխատելու»,- նիստից հետո մեզ հետ զրույցում նշեց Միքայել Մելքումյանը՝ դռնփակ անցկացված նիստից այլ մանրամասներ չհայտնելով: Նիստերի անցկացման կոնկրետ ժամանակացույց չի հաստատվել, բայց հանդիպումները կլինեն ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ: Վաղը կլինի հաջորդ հանդիպումը:
Առաջիկայում պետք է փորձագիտական խմբեր ներգրավեն այս աշխատանքներին, որոնք, հանձնաժողովին զուգահեռ, փորձագիտական աշխատանքներ եւ ուսումնասիրություններ կիրականացնեն: Հիշեցնենք, որ գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ոչ իշխանական ուժերի առաջարկը մեծամասնությունը մերժել էր: Փոխարենը ՀՀԿ-ն հանձնաժողով ստեղծելու իր նախագիծն էր ներկայացրել ու հաստատել: Ըստ այդմ՝ ժամանակավոր հանձնաժողովի նիստերը դռնփակ են անցկացվելու, բացառությամբ հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերի:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ