«Ժողովուրդ». Վրաստանի նախագահի այցից ավելի շատ «օգտվեցին» Ռոբերտ Աբրահամյանի հարևանները
Հայկական Մամուլ
Ինչպես հայտնի է, ՀՀ-ում երկօրյա պաշտոնական այցով գտնվող Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելեց նաեւ Էջմիածին քաղաքում բնակվող իր բանակային տարիներից ծանոթ ընկերոջը՝ Ռոբերտ Աբրահամյանին: Սակայն, ինչպես պնդում են Էջմիածնի` «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Մարգվելաշվիլիի այցից ավելի շատ «օգտվեցին» Ռոբերտ Աբրահամյանի հարեւանները: Բանն այն է, որ Վրաստանի նախագահի այցից առաջ շենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:
Նշենք, որ Վրաստանի նախագահը Ռոբերտ Աբրահամյանի հետ պատահական ծանոթացել է փողոցում՝ Էջմիածնի զորամասում ծառայելու ժամանակ եւ մինչ օրս ջերմ, ընկերական հարաբերություններ ունի նրա հետ: Ի դեպ, Ռ. Աբրահամյանը մի քանի երաժշտական գործիքի է տիրապետում եւ աշխատում է Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ