Մոստովոյը՝ Ռուսաստան-Հայաստան խաղի մասին
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյն անդրադարձել է մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը և նշել.
«Ռուսաստանի հարձակման գիծն ուժեղ է, տղաները նույնպես ավելի փորձառու են: Հայաստանի հավաքականի համար ամեն ինչ դեռ առջևում է: Ոչ ոքի չնեղացնելով` պետք է խոստովանեմ, որ այնտեղ դեռ բավականաչափ ուժեղ խաղացողները չկան: Եթե Հայաստանին հաջողվի դուրս գալ Եվրո 2016-ի եզրափակիչ փուլ, դա երկրի ֆուտբոլի համար լուրջ իմպուլս կլինի»:
Ի պատասխան այն հարցին, թե երկու թիմերում ովքեր են գլխավոր աստղերը, Մոստովոյը նշել է. «Ֆուտբոլում այժմ կան գերաստղեր` այնպիսիք, ինչպիսիք են Մեսսին և Ռոնալդուն: Իսկ մյուս ֆուտբոլիստներին համեմատելը, շատ դժվար է: Բոլորը տարբեր են»:
Իսկ այն հարցին, թե ինչպես որոշել` ով է ավելի ուժեղ` Շիրոկո՞վը, թե՞ Մխիթարյանը, ֆուտբոլիստն ասել է. «Մխիթարյանը ավելի ճկուն է, արագ: Ռոմանը` շնորհիվ փորձի, իդեալական է ընտրում խաղային դիրքը»,-Մոստովոյի խոսքը մեջբերում է Спорт-экспресс-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ