Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել
Ադրբեջան
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը հայտնել է, որ մարտի 4-ին ժամը 08:16-ին Գաբալա քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է մոտ 4 բալ, իսկ շրջանի բնակավայրերում' մոտ 3 բալ: Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Ավերածություններ չկան:
Ադրբեջանի Գաբալայի շրջանում դա արդեն երրորդ երկրաշարժն է, որ տեղի է ունեցել այս տարվա ընթացքում: Գաբալան գտնվում է Բաքվից 220 կմ հեռավորությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ