Հայաստանի պարալիմպիկ խաղերի պատվիրակությունը մեկնեց Սոչի
Սպորտ
Հայաստանի պարալիմպիկ՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների կոմիտեի պատվիրակությունը մարտի 4-ին մեկնել է Սոչի, որտեղ կմասնակցի մարտի 7-16-ը կայանալիք Ձմեռային պարալիմպիկ խաղերին:
Ինչպես մեկնելուց առաջ «Արմենպրես»-ին ասաց պատվիրակության ղեկավար, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և հաշմանդամ մարզիկների «Փյունիկ» հանրապետական միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, պատվիրակության կազմում են 4 անձ՝ ինքը, այս խաղերում մեր միակ մասնակից լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը, մարզիչ Ռաֆֆի Դերդերյանը և բժիշկը:
Աբրահամյանը հատուկ նշեց, որ հայկական մարզական պատվիրակությունը Սոչիում տեղի մեր հայրենակիցների հետ հանդիպումների ժամանակ կբանակցի նաև Հայաստանի պարալիմպիկ մարզիկների' Սոչիում մարզվելու հնարավորություններ ապահովելու վերաբերյալ և Հայաստան կվերադառնա մարտի 18-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ