Ռոբերտ Լևանդովսկին՝ UNICEF-ի բարի կամքի դեսպան
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին դարձել է UNICEF-ի բարի կամքի դեսպան: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ հպարտ է սրա համար:
«Ինձ համար սա մեծ պատիվ է: Ուրախ եմ, որ այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնց համար երեխաների առողջությունը, բարեկեցությունը և ապագան առաջնային խնդիր են: Ցանկանում եմ ակտիվորեն օգնել կարիք ունեցող երեխաներին և մարդկանց հիշեցնել, որ նրանք նույնպես իրավունք ունեն առողջ, երջանիկ լինել և իրենց պաշտպանված զգալ»,-նշել է Լևանդովսկին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ