Վարչապետը խրախուսում է անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան
Քաղաքական
Հայաստանը ցանկալի է համարում անդրազգային կորպորացիաների մուտքն իր շուկա, քանի որ դրանք բերում են նոր մրցակցային միջավայր և պահանջում են արտերկրում առկա ինստիտուցիոնալ լուծումների ներդրում:
Այդ մասին մարտի 4-ին նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացմանը նվիրված միջոցառմանը:
«Ինչու՞ է դա չափազանց կարևոր մեզ համար: Որովհետև տրանսնացիոնալ կազմակերպությունները բերում են մշակույթ, միջավայր, պահանջում են խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ, ստեղծում են մրցակցային հավասար դաշտ, պետությունից պահանջում են, որպեսզի այդ ինստիտուցիոնալ լուծումները, որոնք զարգացած երկրներում կան, ներմուծվեն և ներդրվեն Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում արդեն հայտնված անդրազգային կորպորացիաները բերել են այդ փորձը և մրցակցային նոր միջավայր: Վարչապետը ցանկալի համարեց առաջնակարգ ընկերություններին Հայաստան բերելը, որոնք կօգնեն ինստիտուցիոնալ բարեփոխումներն առաջ տանելու հարցում:
Աշխարհի 8 հազար խոշորագույն կորպորացիաներ արտադրում են տարեկան 57 տրիլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք և ծառայություններ: Մինչև 2025թ. այդ ցուցանիշը կավելանա մինչև 130 տրիլիոն դոլար: Հայաստանում գործում են անդրազգային մի շարք կորպորացիաների ներկայացուցչություններ՝ այդ թվում Microsoft-ի: Առաջիկայում նախատեսվում է «Քարֆուր» ապրանքանիշի մուտքը մեր երկիր:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու