«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները 

«Ջազի սրբազան հրեշը» խոստովանեց, որ սիրում է հայ ունկնդրին

Գիտություն և Մշակույթ

«Ջազի սրբազան հրեշը» Հայաստանում է: Ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոն մարտի 8-ին ընդառաջ հայ կանանց երկու աննկարագրելի համերգ կնվիրի: Ակորդեոնահարը մարտի 4-ին հանդես կգա «Մեցցո» ակումբում, իսկ հաջորդ օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ' իր ընկեր, նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանի հետ:

«Երկու պատճառ կա, թե ինչու եմ ես Հայաստանում: Նախ' շատ եմ սիրում հայ երաժշտասերին, բացի այդ առիթը բազմաթիվ տարիների կապն է Վահան Մարտիրոսյանի հետ»,-նշեց Ռիչարդ Գալիանոն:

ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը` խոսելով համատեղ համերգի մասին, նշեց, որ հայ ունկնդրի համար հետաքրքիր ծրագիր է պատրաստված: «Համերգը կրում է «Տարվա եղանակներ» խորագիրը: Ծրագրում կհնչեն կոմպոզիտորներ Անտոնիո Վիվալդիի և Աստոր Պիացոլայի «Տարվա եղանակները», ինչպես նաև Ռիչարդ Գալիանոյի ստեղծագործությունները: Պիացոլան իր գործը գրել էր' իմանալով, որ Վիվալդին «Տարվա եղանակներ» անվանումով ստեղծագործություն ունի: Այս համերգը կարծես դասական և ժամանակակից ժամանակակից կոմպոզիտորների երկերի միաձուլում է մեկ ծրագրում»,-նշեց Վահան Մարտիրոսյանը:

ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ Ռիչարդ Գալիանոյի հետ համագործակցում է արդեն մի քանի տարի: «Ֆրանսիայում միասին շատ ենք ելույթ ունեցել, բեմի վրա լավ ենք զգում, իրար հետ լեզու ենք գտնում: Նույնիսկ շատ քիչ փորձերով կես խոսքից հասկանում ենք իրար»,-նշեց Մարտիրոսյանը:

Ռիչարդ Գալիանոն, պատասխանելով հայ լրագրողների հարցերին, ընդգծեց, որ Աստոր Պիացոլայի հետ ընկերությունը և համագործակցությունը նրա համար շատ կարևոր էր: «Պիացոլան ինձ տվեց հնարավորություն իրականացնելու այն ամենն, ինչ ես ունեմ այսօր, բացի ուսուցիչ լինելուց, նա նաև իմ ընկերն էր: Նա ինձ տվեց ազատություն' նվագելու այն, ինչ ուզում եմ և այստեղ ես ևս այդպես եմ անելու»,- նշեց աշխարհահռչակ ակորդեոնահարը: Գալիանոն նշեց, որ համագործակցել է նաև Շառլ Ազնավուրի հետ: «Ազնավուրի հետ 25 տարի առաջ եմ համագործակցել, «Ապրել քեզ համար» երգն ենք ստեղծել, ինչպես նաև աշխատել ենք «Ջազնավուր» ձայնասկավառակի ստեղծման վրա»,-հավելեց երաժիշտը:

Հարցին, թե արդյոք հասցրե՞լ է ճանաչել հայ կանանց, Գալիանոն կեսկատակ, կեսլուրջ պատասխանեց. «Դեռևս բախտ չեմ ունեցել ճանաչել հայ կանանց, ամուսնացած եմ 37 տարի և հավատարիմ ամուսին եմ, բայց համերգը կարող ենք նվիրել նրանց»,-պատասխանեց Գալիանոն:

ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը պատրաստվում է Գալիանոյին ծանոթացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին: Շուտով աշխարհահռչակ երաժշտի ակորդեոնով կհնչեն Կոմիտասի գործերը: Մարտիրոսյանը խոստացավ' Գալիանոյի հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Իտալական ծագումով ֆրանսիացի ակորդեոնահար, Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր Ռիչարդ Գալիանոն ծնվել է Ֆրանսիայում 1950-ին: Դաշնամուր և ակորդեոն սկսել է նվագել 4 տարեկանից: Առաջին ուսուցիչը հայրն էր' ակորդեոնահար Լյուսիեն Գալիանոն: Այնուհետև երաժշտական ուսումը շարունակել է Նիցցայի կոնսերվատորիայում: Ուսմանը զուգահեռ մասնակցել է ակորդեոնահարների միջազգային մրցույթների և երկու տարի անընդմեջ' 1966-67 թվականներին այդ մրցույթներում զբաղեցրել առաջին տեղը:1973-ին Գալիանոն հարավային Ֆրանսիայից տեղափոխվում է Փարիզ և մի քանի տարի համագործակցում Կլոդ Նուգարոյի նվագախմբի հետ' որպես դիրիժոր, գործիքավորող և կոմպոզիտոր: Համագործակցում է նաև Շառլ Ազնավուրի, Զիզի Ժարմե նի և այլոց հետ: 1983-ին, Աստոր Պիացոլայի նախաձեռնությամբ, Ռիչարդ Գալիանոն հրավիրվում է Կոմեդի Ֆրանսեզ, որտեղ հանդես է գալիս որպես բանդոներահար, այնուհետև նաև գործիքավորող և կոմպոզիտոր: 1991-ին Գալիանոն ստեղծում է «նոր մյուզետ» ոճը և այս ոճով ձայնագրում է ալբոմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվի
Ամենադիտված