Ուկրաինայում այժմ խարդախներին փոխարինում են այլ խարդախներով ու սրիկաներով. Պուտին
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայում տեղի է ունեցել սահմանադրական հեղաշրջում և իշխանության զինված զավթում: Այս հայտարարությունը մամուլի ասուլիսում արել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ Յանուկովիչն Ուկրաինայի օրինական նախագահն է:
Պետության ղեկավարն ասել է, որ ընդդիմության հակասահմանադրական գործողությունները սասանել են Ուկրաինայի արևելքն ու հարավ - արևելքը: Ինչպես հայտարարել է Պուտինը, Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում էր փոփոխություններ, բայց չի կարելի քաջալերել անօրինական, ոչ սահմանադրական գործողությունները:
«Այդ հեղափոխական իրադրությունն ստեղծվել էր վաղուց՝ Ուկրանիայի անկախության առաջին օրերից,- համոզված է Պուտինը:- Սկզբունքորեն, ժողովուրդն, անշուշտ, ցանկանում էր փոփոխություններ, բայց չի կարելի քաջալերել անօրինական փոփոխությունները»:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում այժմ խարդախներին փոխարինում են այլ խարդախներով ու սրիկաներով: «Ես հասկանում եմ «մայդանի» այդ մարդկանց, թեև չեմ ողջունում այդ կերպ իշխանությունը փոխելու փաստը, բայց ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր մինչ օրս պահանջում են ոչ թե իշխանության ճակատի ինչ-որ նորոգումներ, այլ պահանջում են արմատական փոփոխություններ: Նրանք արդեն ընտելացել են, որ մի խարդախին փոխարինում են այլ խարդախով ու սրիկայով»,- հայտարարել է Պուտինը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ