«Զվարթնոցում» նախորդ տարվա փետրվարի համեմատ ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով
Հասարակություն
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2014թ. փետրվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ 10 տոկոսով ավելացել է ուղևորահոսքը: Ինչպես տեղեկացնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, եթե 2013թ. փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 91 170 ուղևոր, ապա 2014թ.-ին փետրվարի ցուցանիշը կազմում է 100 356 ուղևոր: Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 14 տոկոս: 2014թ. փետրվարին կատարվել է 1385 չվերթ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1219 չվերթի համեմատ:
Եթե 2013թ. փետրվարին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է: Բացի այդ, ավիաընկերություններից շատերը ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ