Սևանա լճի մակարդակը նախորդ մարտի սկզբի համեմատ բարձր է 7 սանտիմետրով
Հայաստան
Սևանա լիճը, 2014 թվականի մարտի 4-ի դրությամբ, գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր 20 սանտիմետր բարձրության վրա: Ինչպես տեղեկացանք Գավառի Օրհուսի բնապահպանական-տեղեկատվական կենտրոնում, նախորդ տարվա նույն օրը լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 13 սանտիմետր բարձրության վրա: Սևանի մակարդակի առավել նկատելի բարձրացում սպասվում է գարնան երկրորդ և երրորդ ամիսներին' կապված անձրևների և գետերի մարկարդակի բարձրացման հետ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից