Հայաստանն ու ԱՄՆ կառավարությունը կշարունակեն էներգետիկայի դիվերսիֆիկացման ոլորտի համագործակցությունը
Արտաքին Քաղաքական
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը մարտի 4-ին քննարկել են Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի՝ 2013 թվականին Վաշինգտոնում կայացած նիստի արդյունքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, առաջիկա տարվա համար նախանշվող ծրագրերը ներառում են համագործակցություն էներգետիկայի դիվերսիֆիկացման ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում, աշխատանքներ ուղղված երկկողմ առևտրի ու ներդրումների մեծացմանը և գործարար միջավայրի բարելավմանը: Ելնելով պետական գնումներում կատարված բարեփոխումների նախկին ձեռքբերումներից՝ Հայաստանը կշարունակի ԱՄՆ կառավարության հետ համագործակցությունը վերապատրաստման ու աջակցության ծրագրերում:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)