««Բավարիան» միշտ իշխելու է Բունդեսլիգայում». Շահին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Նուրի Շահինը նշել է, որ Գերմանիայի առաջնությունում «Բավարիայի» հետ չեմպիոնության համար պայքարը գրեթե անհնարին է:
«Եթե Բունդեսլիգայում պայքարն ավարտում ես երկրորդ տեղում, ապա դա կարելի է դիտարկել որպես մեծ հաջողություն: Չեմպիոն դառնալու հնարավորություն կլինի միայն այն դեպքում, եթե «Բավարիան» վատ մարզավիճակում լինի: Սովորական պայմաններում «Բավարիան» միշտ իշխելու է Բունդեսլիգայում, իսկ մյուս ակումբներին մնում է պայքարել երկրորդ տեղի համար»,– Շահինի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն