Վարդան Մինասյանը` Ռուսաստան-Հայաստան խաղի, նորանշանակ մարզչի և հավաքականից հեռանալու մասին
Սպորտ
ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանն, ով Ռուսաստանի ընտրանու դեմ խաղում կգլխավորի Հայաստանի հավաքականը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ նշել է.
«Առաջին հերթին շնորհավորում եմ Ռուսաստանի հավաքականին` Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում: Մեզ միշտ հետաքրքիր է նման ուժեղ մրցակցի դեմ խաղալ: Այդ պատճառով էլ մեծ սիրով ընդունեցինք խաղ անցկացնելու մասին առաջարկը: Դժվար է գնահատել, քանի որ մեր և ձեր խաղացողները դեռ նոր են պատրաստվում մրցաշրջանին: Մյուս կողմից էլ հավաքականներում կան նաև միևնույն ակումբի խաղացողներ: Նրանց համար հետաքրքիր կլինի միմյանց դեմ խաղալ»,- նշել Մինասյանը:
Պատասխանելով, այն հարցին, թե արդյո՞ք ինքը զղջում է հավաքականը լքելու համար, Մինասյանը նշել է. «Երբեք չեմ զղջում իմ արարքների համար: Հայաստանի հավաքականում աշխատել եմ 4 տարի. դա մեծ ժամանակահատված է: Այժմ կենտրոնացած եմ նոր աշխատանքի վրա:
Մինասյանին հարցրել են նաև Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Շալանդի առավելությունների մասին, ինչին ի պատասխան Մինասյանը նշել է. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Մենք նրա հետ երկար չենք շփվել: Նրա ղեկավարած թիմերի խաղերը չեմ տեսել»,-Մինասյանի խոսքերը մեջբերում է sport-express-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու