Պիցցայի` ազգությամբ հայ առաքիչը հրավիրվել է մասնակցելու Օսկարի մրցանակաբաշխությանը (տեսանյութ)
Հասարակություն
Ազգությամբ հայ հոլիվուդյան պիցերիաներից մեկի համասեփականատեր Էդգար Մարտիրոսյանը դարձել է ԱՄՆ-ում պիցցայի ամենահայտնի առաքիչը և հրավիրվել մասնակցելու Օսկարի մրցանակաբաշխությանը. գրում է Daily Mail-ը:
Մրցանակաբաշխության ժամանակ առաքիչը մեծ ուշադրություն գրավեց հանրության շրջանում` հայտնիներին առաջարկելով ճաշակել իր մատուցած պիցցան: Այդ գայթակղությանը չդիմացան Բրեդ Պիտը, Ջարեդ Լետոն, Ջենիֆեր Լոուրենսը, Կեվին Սպեյդին և այլ հայտնիներ: Շրջայցի արդյունքում Էդգար Մարտիրոսյանը բավականին շոշափելի թեյավճար վաստակեց` ընդհանուր հաշվով մոտ 1000 դոլար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն