Սպարապետը. այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Հասարակություն
«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են»:
Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
Ծնվել է 1959թ. մարտի 5-ին` Արարատի շրջանի Արարատ գյուղում։
«Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:
Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, եւ համոզված եմ' մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»,- մի առթիվ ասել է Վազգեն Սարգսյանը:
1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության ԱԺ նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի ՙԱզգային հերոսի՚ կոչման եւ ՙՀայրենիք՚ շքանշանի։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու