«Ժողովուրդ». Ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմին հատկացվելու է ավելի քան 117 մլն դրամ
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարության վաղվա նիստում կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի՝ 2014-ի պահպանման ծախսերի ֆինանսական ապահովման նպատակով հատկացվելու է ավելի քան 117 մլն դրամ (մոտ 285 հազար ԱՄՆ դոլար): Գրում է «Ժողովուրդ»-ը:
Հաշվարկները կատարվել են հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2014-ի հունվարի 30-ի որոշմամբ հաստատված կոմիտեի աշխատողների թվաքանակը (ընդամենը` 42 միավոր): Միաժամանակ, աշխատանքի վարձատրության համար միջոցները նախատեսվել են 10 ամսվա համար, բացառությամբ` կոմիտեի նախագահի եւ նախագահի առաջին տեղակալի: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի «ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի պահպանման ծախսերի ֆինանսական ապահովման հարցը:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու