«Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը վերջերս բավականին դժգոհ ու հիասթափված է ՀՀ իշխանություններից
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը վերջերս բավականին դժգոհ ու հիասթափված է ՀՀ իշխանություններից: Բանն այն է, որ չնայած կառավարության որոշմամբ նրան պատկանող «Տանգո» ընկերությանն է վաճառվել կառավարության 2-րդ մասնաշենքը՝ ԱԳՆ-ի շենքը, սակայն այս հարցում դեռ խնդիրներ կան:
Մասնավորապես, շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված են «Արարատ» ռեստորանը, «Նոյան տապան» գրախանութը, պատկանում է հենց այդ ընկերություններին: ՀՀ կառավարությունն իր 2012թ. դեկտեմբերի 27-ի N1675-Ն որոշմամբ պարտավորվել է օգնել գնորդին' «վերջինիս համար ողջամիտ արժեքով» երրորդ անձանցից ձեռքբերել այդ տարածքները, սակայն այդ պարտավորությունը չի կատարում: Արդյունքում՝ Էռնեկյանը հայտնվել է անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց մեկնաբանություններ ստանալ արգենտինահայ գործարարից, սակայն պարզվեց' նա ՀՀ-ում չէ:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու