Ծղուկ գյուղի սկզբնամասում կողաշրջված «ԿամԱԶ»-ի 34-ամյա վարորդը տեղում մահացել է
ԱՐԽԻՎ
Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի սկզբնամասում մարտի 4-ին' ժամը 23.46-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 31-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 32LU601 պ/հ ավտոմեքենան (տեղափոխում էր հանքանյութ) կողաշրջվել է, ինչից վարորդ՝ 1980թ. ծնված Գոռ Սարգսյանը մահացել է: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գոռ Սարգսյանի դին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)