Չեմ զարմանա, եթե Հայաստանի հավաքականը հաղթի. Եգոր Տիտով
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ավագ Եգոր Տիտովն անդրադարձել է այսօր կայանալիք Ռուսաստան-Հայաստան հանդիպմանը.
«Հայաստանը չի պարտվի, այնուամենայնիվ, Հայաստանի թիմում շատ արժանի ֆուտբոլիստներ կան. ոմանք խաղում են Եվրոպայում, ոմանք էլ Ռուսաստանի առաջնությունում: Կասկած չունեմ, որ հայերը Ռուսաստանի համար մեծ մրցակից են: Մենք, իհարկե, երկրպագում ենք Ռուսաստանի ընտրանուն: Սակայն, այս փուլում հասկանում եմ, որ հայերը կարող են ռուսներից մի փոքր լավ խաղալ: Չեմ զարմանա, եթե Հայաստանի հավաքականը նույնիսկ հաղթի»,-Տիտովի խոսքը մեջբերում է Bookmakersrating.ru-ն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու