Օբաման և Մերկելը բանակցություններ են վարել Ուկրաինայի իրադրության շուրջ
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններ է վարել Ուկրաինայի իրադրության շուրջ` ընդգծելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղղակի բանակցությունների անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացրել են Սպիտակ տան հաղորդագրությամբ:
Քննարկված հարցերի թվում եղել են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև իրադրության բորբոքումից խուսափելու անհրաժեշտությունը, «այդ թվում և միջազգային դիտորդներ և մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելություններ ուղարկելու ճանապարհով»:
Օբաման և Մերկելը ուղղակի բանակցությունների կոչ են արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: «Նրանք նաև քննարկել են Ուկրաինայի կառավարությանը աջակցությունը շարունակելու անհրաժեշտությունը, որն աշխատում է կայունացնել տնտեսությունը և պատրաստվում է մայիսին նշանակված ընտրություններին»,-ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)