Արարատի մարզի զինկոմիսարիատները նախապատրաստվում են գարնանային զորակոչին
Հասարակություն
Արարատի մարզի երեք զինկոմիսարիատները նախապատրաստվում են գարնանային զորակոչին: Ամփոփելով ձմեռային զորակոչի արդյունքները' Արտաշատի զինկոմիսար, գնդապետ Արայիկ Մուրադյանը և զորակոչային 2-րդ բաժանմունքի պետ փոխգնդապետ Աշոտ Վարդանյանը նշեցին, որ նախորդ տարիներին զինապարտությունից խուսափած չորս զորակոչիկներ և արտերկրում գտնվելու պատճառով հաշվառումից դուրս մնացած 12 երիտասարդներ ձմռանը մեկնել են բանակ, իսկ 11-ը, Երևանի բուժկենտրոններում բուժում ստանալուց և ապաքինվելուց հետո, կզինվորագրվեն տարկետումից վերադարձած 15 քաղաքացիների հետ: Արտաշատի ավտոդպրոցը նախորդ զորակոչի ժամանակ բանակին տվել է 60 վարորդ և նույնքան ընդունել դպրոց' հաջորդ զորակոչին նախապատրաստելու համար:
Ավելացել է նաև պայմանագրային զինծառայողների թիվը, ովքեր ծառայությունն ավարտելուց հետո մնում են հարազատ զորամասում ծառայելու: Եղել են նաև դեպքեր, երբ բանակ մեկնելու համար զինկոմին են դիմել աղջիկներ, սակայն նրանք մերժվել են' բավարար մարզվածություն չունենալու պատճառով:
Նշենք նաև, որ 2013թ. ուսումնական տարվա ընթացքում մարտական և զորահավաքային պարտականության բարձր ցուցանիշներ ձեռք բերելու համար ՀՀ զինկոմիսարիատը զորակոչային 2-րդ բաժանմունքի պետ փոխգնդապետ Աշոտ Վարդանյանին արժանացրել է «Լավագույն զինվորական բաժանմունք» կոչմանը և պարգևատրել դրոշով ու պատվոգրով: Իսկ Արտաշատի զինկոմիսարիատը հանրապետության առաջնակարգ զինկոմիսարիատների շարքում գրավել է երկրորդ տեղը և արժանացել դրոշի: Կապիտան Արամ Կոդաբաշյանը, մայոր Հմայակ Կարապետյանը ստացել են շնորհակալագրեր, իսկ փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը' արժեքավոր նվեր:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու