Կլիմայի փոփոխությունը «ջրի տակ կառնի» ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մեկ հինգերորդ մասը
Այլ
Կլիմայի փոփոխությունը եւ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը հաջորդ երկու հազարամյակում կարող են անմիջականորեն սպառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ավելի քան 700 մշակութային օբյեկտներից 136-ին, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են այն հոդվածի հեղինակները, որը հրապարակվել Է Environmental Research Letters հանդեսում:
Հետազոտության հեղինակներ Բեն Մարցեյոնն՝ Ինսբրուկի համալսարանից եւ Անդերս Լեւերմանը՝ Պոտսդամի Կլիմայի վրա ներգործությունների հետազոտությունների ինստիտուտից (PIK) Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման կանխատեսումը կառուցել են՝ ելնելով մոլորակի գլոբալ միջին ջերմաստիճանի աճի տարբեր սցենարներից, որն առաջացնում Է մարդու գործունեությունը:
Գիտնականները վերլուծել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշակութային եւ խառը, այսինքն՝ ոչ բնական օբյեկտների ցուցակը՝ հասկանալու համար, թե դրանցից որոնք ի վերջո կարող են հայտնվել ջրածածկ լինելու սպառնալիքի տակ: Ըստ նրանց հաշվարկների՝ կլիմայի փոփոխման այսօրվա տեմպերի պահպանման, այսինքն՝ գլոբալ միջին ջերմաստիճանի՝ Ցելսիուսի 3 աստիճան աճի դեպքում, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը ուղղակիորեն սպառնում Է 136 օբյեկտների: Բացի Սանկտ Պետերբուրգից, խոցելիների ցուցակ են մտել, օրինակ Բրյուգեի, Նեապոլի եւ Ստամբուլի պատմական կենտրոնները, Վենետիկը, ինչպես նաեւ Ազատության արձանը, Լոնդոնի Թաուերը եւ Սիդնեյի օպերային թատրոնը:
Հեղինակներն ընդգծում են, որ հաշվի չեն առել կլիմայի փոփոխության մյուս հնարավոր հետեւանքների, մասնավորապես, արտակարգ եղանակային երեւույթների հաճախականության եւ մասշտաբների մեծացման ազդեցությունը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու