Երիտասարդական նվագախումբը հանդես կգա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 13-ին ելույթ կունենա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն Յոհաննես Բրամսի «Ջութակի կոնցերտը» և Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 6 «Հովվերգականը»:
Դմիտրի Սիտկովեցկին հանդես է եկել բազմաթիվ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, այդ թվում՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիաները, Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը և մի շարք այլ նվագախմբեր: Երաժիշտը մշտապես մասնակցություն է ունենում ճանաչված միջազգային փառատոներում: 2003թ.-ից մինչ օրս, Սիտկովեցկին հանդիսանում է Գրինսբորոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)