Մխիթարյանը՝ Ռուսաստանի դեմ խաղի, հավաքականի նոր մարզչի և «Աստղ» մրցանակի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրiխ Մխիթարյանը Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո, sport-express-ի կողմից կարժանանա «Աստղ» մրցանակին, որը յուրաքանչյուր տարի տրվում է պարբերականի վարկածով ԱՊՀ և բալթյան երկրների լավագույն ֆուտբոլիստին։
«Շնորհակալություն մրցանակի համար: Քչերին է հաջողվում ստանալ այդ մրցանակը: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ ամեն ինչում օգնում են՝ ինչպես սպորտային կյանքում, այնպես էլ դրանից դուրս: Մարզիչներից ոչ ոքի չեմ առանձնացնի, որովհետև ինձ համար հաճելի էր աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ և′ Երևանում, և′ Դոնեցկում, և′ Դորտմունդում: Նրանցից յուրաքանչյուրից ես ինչ-որ բան եմ սովորում: Հավաքականի նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն է: Ինչպես նաև ժամանակն է Եվրոպայի առաջնությունում հայտնվելու: Սակայն, դա «Եվրո 2016-ին» իրականացնելու համար պետք է ոչ թե երազել, այլ ողջ ուժերը ներդնել: Հավաքականի նոր մարզչի հետ շփվել եմ 15րոպե: Շալանդից շատ բան կարելի է սովորել, իզուր չէ, որ նրան հրավիրել են մեզ մոտ: Նախկինում նրա մասին չէի լսել: Սակայն մարզչի նշանակումից հետո, շատ բաներ եմ կարդացել նրա մասին: Կաշխատենք: Երբ մրցում ես Ռուսաստանի հավաքականի նման ուժեղ ֆուտբոլիստներ ունեցող թիմի հետ, միշտ օգուտ ես տանում: Ռուսներից ոչ ոքի չեմ առանձնացնի»,-Մխիթարյանի խոսքը մեջբերում է sport-express-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու