Տիգրան Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին
Հասարակություն
Մարտի 5-ին լրանում է Հայոց սպարապետ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել նրա շիրմին և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին: Վարչապետին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այնուհետև կառավարության ղեկավարը ներկա է գտնվել սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված և պատանի երկրապահ կամավորականների հանդիսավոր երդման արարողությանը, դիտել ԵԿՄ Երևանի և մարզային ստորաբաժանումների ցուցադրական ելույթները:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու