Ղրիմում ռուսական զորքեր չկան. Սերգեյ Շոյգու
Աշխարհ
ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սադրանք է համարում համացանցում հայտնված լուսանկարները և տեսագրությունը, որտեղ առանց ճանաչման նշանների զինծառայողները, որոնք գտնվում են Ուկրաինայում, խոստովանում են, թե իրենք Ռուսաստանից են: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Զինծառայողների խոստովանություններով տեսահոլովակների վերաբերյալ հարցին, Շոյգուն պատասխանել է. «Դե ո′չ, կատարյալ անհեթեթություն է»:
Լրագրողների ճշտող հարցին, թե Ղրիմում չկա՞ն արդյոք ռուսական զորքեր, նախարարը կրկին պատասխանել է. «Ո′չ, բացարձակապես»:
Ղրիմի ինքնապաշտպանության ջոկատների մոտ «Տիգր» և «Ռիս» արդի զրահապատ ավտոմեքենաների առկայության կապակցությամբ պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է, թե «պատկերացում չունի»՝ որտեղից են դրանք հայտնվել:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու