«Ժողովուրդ». Գյումրիում ամուսնու կողմից սպանված կնոջ հարազատները չեն լռելու
Հայկական Մամուլ
Փետրվարի 26-ին Գյումրիում ամուսնու կողմից սպանված կնոջ հարազատները չեն լռելու եւ պատիվ են պահանջելու բոլորից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված Լիանա Մանուկյանի քույրը' Լյուդմիլա Մանուկյանը, պատմեց, որ ամուսինների վեճի պատճառը խանդը չէ:
Մինչ ամուսինների միջեւ առաջացած վեճի հիմնական պատճառին անդրադառնալը՝ նշենք, որ կնոջը սպանած Գրիգորը հայտարարել էր, թե զղջացել է իր արարքի համար եւ պետք է զոքանչին սպանած լիներ, քանի որ կատարվածը նրա մեղքն է: Ավելին, ըստ Գրիգորի՝ նա Լիանային նախկինում դավաճանության համար դուրս է հանել տանից, իսկ ավելի ուշ հաշտվել եւ շարունակել են համատեղ ապրել: Գրիգորի խոսքով' կնոջը սպանելու հիմնական պատճառը իր խանդն է եղել:
Նշենք, որ Գրիգորը Լիանային հարվածել էր խոհանոցային դանակով, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Նրանք ունեին մեկ որդի` 6-ամյա Արման Գրիգորյանը:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու