«Ժողովուրդ». «Ռոսնեֆթ»-ը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆթ»-ը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը: Մարտի 1-ին ձեռք են բերվել վերջնական պայմանավորվածություններ, ստորագրվել է նախնական համաձայնագիր:
Ի դեպ, ՀԷՑ-երի սեփականատերը եւս ռուսներն են, եւ առքուվաճառքի այս գործարքը տեղի կունենա առանց ՀՀ իշխանությունների համաձայնության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-երի վաճառքից հետո նախատեսված է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում: Մեր աղբյուրները տեղեկացրին, որ «Ռոսնեֆթ»-ը դրանից հետո դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` էլեկտրաէներգիայի սակագինը 38-ից 48 դրամ դարձնելու խնդրանքով: ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը' ասելով, որ ոչ ՀԷՑ-երն են վաճառվել, ոչ էլ էլեկտրաէներգիայի սակագինն են բարձրացնելու:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու