Սևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել է Մարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC Sport Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդ Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններին Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ով «Չէի ուզի, որպես 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր առաջին ելույթս էստեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Ծառուկյանին տեղափոխեցին ՔԿՀ․ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը (տեսանյութ) Սևանա լճում շրջված հեծանվանավակից երեք քաղաքացի է փրկվել Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է 2026 թվականի ներառական ամառային ճամբարի ծրագիրը 

Եվրո-2016-ում հայտնվելու համար ոչ թե պետք է երազենք, այլ քրտնաջան աշխատենք. Հենրիխ Մխիթարյան

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախորդ տարվա արդյունքներով ճանաչվել է ԱՊՀ տարածքի լավագույն ֆուտբոլիստ: Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումից հետո Մխիթարյանին կհանձնվի պատվավոր մրցանակը: Մինչ այդ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ծավալուն հարցազրույց է տվել «Սպորտ էքսպրես» պարբերականին, որում անդրադարձել է Ռուսաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը (հարցազրույցը հրապարակվել է նախքան Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղը), Չեմպիոնների լիգայում իր ակումբի մրցակից «Զենիթի» հնարավորություններին, Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նշանակմանը, «Բորուսիայում» և հավաքականում իր նպատակների մասին: Ստորև ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:

- Դուք հիմա «Բորուսիայում» եք' աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկում: Հիմա Ձեր կարիերայի գագաթնակե՞տն է: Թե՞ գուցե ավելի բարձր նպատակներ կան, ավելի ուժեղ ակումբների մասին եք երազում:

-Կցանկանայի հնարավոր բոլոր բարձունքներին հասնել «Բորուսիայի» հետ: Դա իրատեսական է: Բարձրակարգ ակումբ է, մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչին' չնայած ընդամենը մի քանի տարի առաջ քիչ էր մնում սնանկանար: Ինձ համար մեծ պատիվ է «Բորուսիայում» խաղալ և ես երազում եմ այդ թիմի հետ տիտղոսներ նվաճել:

- Ստացվում է, որ «Բորուսիայի» համար մեկ ելք գոյություն ունի` հաղթել Չեմպիոնների լիգայում:

-Մենք հենց դրա համար էլ խաղում ենք: Չեմպիոնների լիգայում լավագույնը դառնալու մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ: Սակայն «Բորուսիայի» համար ցավալի պարտությունից հետո այն ավելի սկզբունքային է: Ով մեկ անգամ եղել է եզրափակիչում, երազում է վերադառնալ ու հաղթանակ տոնել:

- Իսկ ի՞նչ նպատակներ ունեք' կապված Հայաստանի հավաքականի հետ:

-Հաղթել յուրաքանչյուր խաղում: Բացի այդ, ժամանակն է, որ Եվրոպայի առաջնությունում խաղանք: Սակայն 2016թ. այդ նպատակին հասնելու համար պետք է ոչ թե երազել, այլ քրտնաջան աշխատել:

-Ի՞նչ կասեք հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մասին:

-Մենք ընդամենը 15 րոպե ենք շփվել երկուշաբթի օրը: Շալանդից շատ բան կարելի է սովորել, իզուր չեն նրան հրավիրել: Ճիշտ է, նախկինում նրա մասին չեմ լսել: Սակայն նշանակումից հետո շատ կարդացի նրա մասին: Միասին կաշխատենք:

-Ճի՞շտ է, որ Շալանդի թեկնածությունը հայկական ֆուտբոլի ֆեդերացիային խորհուրդ է տվել Յուրգեն Կլոպը:

-Անկեղծ ասած, տեղյակ չեմ:

-Խոսենք եվրագավաթների մասին. «Բորուսիան» մրցակցի հարկի տակ հաղթեց «Զենիթին» 4:2 հաշվով: Ռուսաստանում գրեթե բոլորը թևաթափ եղան: Քչերն են հավատում, որ հրաշքը հնարավոր է: 

-Ես հասարակ բան կասեմ. միշտ էլ կա հնարավորություն:

-Մենք գիտենք, որ Դուք մեծ դիվանագետ եք:

-«Զենիթի» համար իսկապես դեռ ոչինչ կորած չէ: Գերմանիայում հետաքրքիր խաղ կլինի: Այլ հարց է, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի «Զենիթն» իր հնարավորությունը չօգտագործի: Սեփական հարկի տակ մեզ համար ձեռնտու կլինի միայն հաղթանակը:

-Հայաստանում կան մարդիկ, ովքեր տարակուսում են. «Ինչպե՞ս կարող է մեր Հենրիխը խաղալ մի թիմում, որտեղ հանդես է գալիս թուրք Շահինը»: Ի՞նչ կպատասխանեք նրանց:

-Խաղերի ժամանակ բոլորը տեսնում են, թե ինչ հարաբերություններ են մեր միջև: Այդ թեման կարելի է փակել: Մենք այդ ցավոտ հարցը նույնիսկ չենք էլ քննարկել, հարկ չկա: Իսկ ահա հումորներ, կատակներ շատ են լինում: Շահինն այն մարդկանցից է, ով օգնել է ինձ «Բորուսիայում» հայտնվելու առաջին օրվանից: Ինձ մնում էր միայն խնդրել այդ մասին: Շատ ընկերասեր ու միշտ օգնության հասնող անձնավորություն է:

-Եղավ մի պահ, երբ Դուք պատրաստվում էիք իրացնել 11-մետրանոցը, բայց Կլոպն ասաց. «Թող նշանակետին մոտենա Լևանդովսկին»: Դուք շատ հիասթափվեցիք, իսկ Շահինն առաջինը մոտեցավ սփոփելու:

-Մի կողմից տխրեցի, որ թույլ չտվեցին իրացնել 11-մետրանոցը, մյուս կողմից' հաճելի է, որ տղաներն աջակցեցին:

- Ի՞նչ ասաց Կլոպը խաղից հետո:

-«Իմ մեղավորությունն է, կներես Հենրի'խ»: Ես պատասխանեցի, որ ներողություն խնդրելու կարիք չկա: «Դուք մարզիչն եք, Դուք եք ընտրում, թե ով պետք է իրացնի 11- մետրանոցը, ով' ոչ»: Մենք միմյանց հասկացանք առանց որևէ վիրավորվածության:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ռուսաստանի հավաքականի դեմ խաղից:

-Երբ խաղում ես մի թիմի դեմ, որտեղ այսպիսի ուժեղ ֆուտբոլիստներ են հավաքված, ապա միշտ էլ կարող ես օգուտներ քաղել: Ռուսների կազմում ոչ մեկի չեմ առանձնացնի:

-Խաղից առաջ «Սպորտ էքսպրեսի» ընթերցողներին խնդրեցինք Թվիթերում մեզ հարցեր ուղարկել: Ահա դրանցից առաջինը. սոցիալական ցանցերում ինչպիսի՞ ակտիվություն եք ցուցաբերում:

-Ես ունեմ իմ էջը, սակայն ես այն չեմ վարում, ինձ տեղեկացնում են: Չեմ ուզում, որ ինչ-որ մեկը ներխուժի իմ անձնական կյանք, որպեսզի բոլորն իմանան, թե որտեղ եմ ես ու ինչ եմ անում: Ավելի լավ է միայնակ մնալ կամ լինել հարազատների կողքը:

-Գաղտնիք չէ, որ «Լիվերպուլի» բամաթիվ երկրպագուներ մինչ օրս իրենց երազներում Ձեզ տեսնում են իրենց ակումբի մարզաշապիկով: Ժամանակին Ձեր տեղափոխության համար նույնիսկ առանձին գումար տրամադրվեց, սակայն անհասկանալի պատճառներով տրանսֆերը ձախողվեց: Հարց «Լիվերպուլի» երկրպագուից. Ձեզ մի օր այդ թիմում տեսնելու հնարավորություն կա՞:

-Բայց չէ, որ դա ինձնից կախված չէ: Այսինքն, հարցն ինձ պետք չէ ուղղել: Ստացվեց այնպես, որ ես խաղում եմ Դորտմունդում: Այսպիսին է կյանքը:

-Իսկ ընդհանրապես, կուզենայի՞ք խաղալ Անգլիայում:

-Բունդեսլիգան ոչնչով չի զիջում Պրեմիեր լիգային: Այստեղ էլ խաղի տեմպը բարձր է, հանդիպումները հետաքրքիր են անցնում: Այս առաջնություններում թիմերը խաղադաշտ դուրս չեն գալիս պաշտպանվելու, «միայն գոլ բաց չթողնենք ու գոնե մեկ միավոր վաստակենք» մտքերով:

-Հարց Գերմանիայից. համաձա՞յն եք, որ Դորտմունդի երկրպագուներն ամենանվիրվածներն ու ամենախելահեղներն են:

-Այո, այդպիսի լավ իմաստով խելագար երկրպագուների դեռ ոչ մի տեղ չեմ հանդիպել:

-Սակայն «Էյնֆիլդում» ավելի լավ են երգում, խոստովանե'ք:

-Իսկ ես «Էյնֆիլդում» չեմ եղել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կանԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ ենԱվելի քան մեկդարյա գաղտնիք. բացահայտվել են Մեսսիի բրազիլական արմատներըՍևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել էՄարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռուսաստանի դեսպանը Նորվեգիային մեղադրել է Արկտիկայում լարվածության սրման մեջՌոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC SportԻսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդՌուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններինՄեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ծոցում լցանավի հետ կապված միջադեպի մասինՀայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԲելգիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի կին ստաժորը Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ովՀայտնի է դարձել Մոսկվայից Թուրքիա չվերթների զանգվածային ուշացումների մասինԺոգան հայտնել է Տյումենի վրա հարձակման ենթադրյալ նպատակի մասին«Չէի ուզի, որպես 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր առաջին ելույթս էստեղից սկսեի, բայց մեղադրողները ոնց որ բզբզում են»․ Արթուր Սարգսյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԾառուկյանին տեղափոխեցին ՔԿՀ․ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը (տեսանյութ)Նյու Դելիի բողոքի ցույցերի վայրում նոր անկարգություններ են սկսվելՍևանա լճում շրջված հեծանվանավակից երեք քաղաքացի է փրկվելՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է 2026 թվականի ներառական ամառային ճամբարի ծրագիրըԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՔննարկվել է Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամՀնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՆԳՆ ոստիկանության հորդորը քաղաքացիներինՏիեզերքի հետ կապը՝ վտանգի առաջ․ NASA-ի աշխատակիցներին տարհանել են Մադրիդից անտառային հրդեհների պատճառովԱշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա վիրավորWSJ. ԱՄՆ-ը զգուշացրել է Ուկրաինային Սև ծովում նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասինԲացահայտվել է Մուրացանի փողոցում կատարված հանցագործությունը․ երեք անձ կալանավորվել ենՌումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասինԱնտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ Խոշոր ավտովթար՝ Ստամբուլում․ տուժել է 30 մարդ, 2-ը՝ ծանր վիճակումԻ՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի (տեսանյութ)Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտարարել է, որ չունի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մտադրությունՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Վրաստանում և Աբխազիայում էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ են տեղի ունեցելԱզատության փաստաբան՝ Արամ Վարդևանյան․ Արթուր ՂամբարյանԻրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներում աջակցելու մեջԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmlurԵրևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներովՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերըԱՄՆ-ում բենզինի գները գրեթե մեկ երրորդով բարձրացել են Իրանի դեմ գործողության սկսվելուց ի վեր Այսօր պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ինԳուտերեշը ժամանել է ԴամասկոսՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերին
Ամենադիտված