Մարտունիում շմոլ գազի արտահոսքից թունավորվել են ընտանիքի 3 անդամները
Արտակարգ Պատահար
Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում մարտի 4-ին' ժամը 07.00-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1957թ. ծնված Էմմա Ս.-ն, 1988թ. ծնված Խանում Ա.-ն և 2007թ. ծնված Արթուր Ս.-ն: Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց հացատանը, հաց թխելու ընթացքում վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն