Սիրուշոն, Էմմին, Մարտին Մկրտչյանը և այլք` Մարտի 8-ին մեկ բեմում
Գիտություն և Մշակույթ
Կանանց միջազգային տոնի առթիվ հայկական էստրադային ներկայացուցիչները համատեղ համերգով հանդես կգան: Մարտի 8-ին Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում կայանալիք համերգի ընթացքում ելույթ կունենան Սիրուշոն, Էմմին, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև Մարտին Մկրտչյանը և Վարդան Բադալյանը: Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրել երգիչների հին ու նոր կատարումները: Տոսմերի արժեքը 3000-12 000 դրամ է:
Հայ կատարողների համերգները կնախորդեն և կհաջորդեն մարտի 8-ը: Մարտի 6-ին երգչուհի Ալլա Լևոնյանը մենահամերգ կտա «Յանս» երաժշտական ակումբում: «Ռեինկարնացիա» խումբը Կանանց միջազգային օրվա առթիվ' մարտի 8-ին, մենահամերգով հանդես կգա Երևանի «Club 12» երաժշտական ակումբում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)