Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել անհապաղ ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը
Աշխարհ
Ինչպես հայտնում է «Ուկրինֆորմը», Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել անհապաղ ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը` նշելով, որ երկիրն այդ իրավունքը նվաճել է իր քաղաքացիների արյան գնով: Այդ մասին նա հայտարարել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում:
«Ուկրաինացիների ավելի քան 70 տոկոսը պաշտպանում է Եվրամիության հետ ասոցացման և ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագիրը: Հարկավոր է անհապաղ ստորագրել այդ համաձայնագիրը»,-ասել է Տիմոշենկոն:
Նա նաև նշել է, որ «ոչ ոք չի կարող Ուկրաինային թելադրել, թե նա ինչ պետք է անի միջազգային ասպարեզում»: «Եթե այժմ ինչ-որ մեկը մեզ ստիպի նահանջել մեր եվրոպական հեռանկարներից, դա պարզապես անազնիվ կլինի այն բազմաթիվ մարդկանց վերաբերմամբ, որոնք հենց այդ կարգախոսով էին գնում բարիկադներ և հենց այդ մտադրությամբ էին տապալում դիկտատուրան: Եվ նրանք այն տապալեցին: Այժմ նրանք իրավունք ունեն քայլ առ քայլ մոտենալու միավորված Եվրոպային»,-ասել է Տիմոշենկոն:
Նա նաև նշել է, որ ավտոմատների փողերի ներքո Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացումը անօրինական է և չի ճանաչվի Ուկրաինայի և ամբողջ դեմոկրատական աշխարհի կողմից:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու