Հայուհի հրաձիգը՝ Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր
Սպորտ
Հայուհի հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը, «վազող թիրախ» մրցաձևում ցույց տալով 360 միավոր, զբաղեցրել է 4-րդ տեղը նախնական փուլում և դուրս եկել եզրափակիչ` Մոսկվայում ավարտվող հրաձգության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Մկրտչյանը սուր մրցապայքարում կարողացել է նվաճել մրցաշարի բրոնզե մեդալը:
Թիմային մրցապայքարում բրոնզե մեդալներ են նվաճել Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը և Արթուր Պետրոսյանը:
Մինչ այդ հայաստանցի երկու հրաձիգ՝ Հրաչյա Բաբայանը և Զավեն Իգիթյանը նվաճել են 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, իսկ Իգիթյանը դարձել է Եվրոպայի առաջնության պատանեկան մրցաշարի հաղթող:
Հայաստանի հրաձգության թիմի գլխավոր մարզիչն է Սեյրան Նիկողոսյանը, մարզիչը՝ Գագիկ Մելոյանը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու