Ռուսլան Նիգմատուլինը՝ Ռուսաստան-Հայաստան խաղի մասին
Սպորտ
Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուսլան Նիգմատուլինն իր կարծիքն է հայտնել Ռուսաստան-Հայաստան հանդիպման վերաբերյալ:
«Մեծ հաշվով խաղը իսկապես ընկերական էր: Գարնանային ֆուտբոլ էր: Սակայն լավ է, որ հաղթեցինք: Այս խաղում ոչ ոքի չէի առանձնացնի: Կոկորինը գեղեցիկ գոլ հեղինակեց: Սակայն դեռևս բոլորը հեռու են օպտիմալ մարզավիճակից»,-Նիգմատուլինի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:
Հիշեցնենք, որ ընկերական հանդիպումն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով` 2:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն