Մամիկոն Խոջոյանին կտեղափոխեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց
Հասարակություն
Ադրբեջանական գերությունից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը երեք ժամից կտեղափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարությունից, Խոջոյանը նեղ մասնագիտական հետազոտությունների կարիք ունի:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` մարտի 6-ին բժշկական կոնսիլիում է կազմակերպվել գերեվարությունից հայրենիք վերադարձած Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։
Ավելի քան մեկ ամիս առաջ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ուներ հոգեկան խնդիրներ, անուշադրության պատճառով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը ու հայտնվել ադրբեջանական կողմում, ուր նրան որակել էին որպես դիվերսանտ կամ նրանց ուղեկցող անձ: Այդ մոտեցումը քննադատության էր արժանացել հենց ադրբեջանցիների կողմից: 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում' խախտելով գերիների մասին Ժնեւյան կոնվենցիան: Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է: Մարտի 4-ին Մամիկոն Խոջոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքովերադարձվել է Հայաստան: Նրան անմիջապես տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, ուրնրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր: Պարզվել է, որ նա ունի նաևհրազենային վնասվածք: Նրան մարտի 6-ին օրվա երկրորդ կեսին կտեղափոխեն Երեւան' վիրահատության համար:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու