Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

«Ինձ վրա ծիծաղում էին ժողովրդական երգեր կատարելու համար». Գաբի (ֆոտո)

Հարցազրույցներ

Գաբի Գալոյան անուն - ազգանունը թերևս քչերին է հայտնի: Երիտասարդ երգչուհին Լուրեր.com-ի հետ զրույցում կիսվել է իր՝ երգարվեստ մտնելու, երգիչ Միշոյի հետ համագործակցության մասին: Թե ինչու էին շատերը ծիծաղում երգչուհու վրա, ինչու պարուհին որոշեց երգչուհի դառնալ և նրա անկեղծ ցանկության մասին կզրուցենք Գաբիի հետ:

- Չնայած երիտասարդ տարիքին` փոքր հասակից երգել եք տարբեր երգչախմբերում: Կպատմե՞ք առաջին բեմելի և հետագա մասնագիտական գործունեության մասին:

-Առաջին բեմելը եղել է ԱՄՆ-ում: Առաջին անգամ բեմ եմ բարձրացել 6 տարեկանում, բայց մենապարով, որովհետև երգում էի «Զորավար Անդրանիկ» ազգագրական երգի, պարի անսամբլում (ի դեպ, դա առաջին մանկապատանեկան երգի, պարի անսամբլն էր), որտեղ պարել եմ մի քանի տարի: Բայց բեմ բարձրանալը պարով է եղել, որից 2 տարի անց որոշել եմ երգարվեստով զբաղվել: Հայրս, ինձ հետ ձայնավարժութուններ անելով, օգնեց հավատալ, որ կարողանում եմ երգել: Նրա մահից հետո վերջնականապես որոշեցի, որ պետք է երգեմ: Պարն, ամեն դեպքում, իմը չէր, զգացի, որ երգելն էր իմը: Դա եղավ մոտ 8 տարեկանում:

- Ձեր առաջին երգը, որով ճանաչում ստացաք և սիրվեցիք հանդիսատեսի կողմից, «Երանի» երգն էր: Կպատմե՞ք այդ երգի ստեղծման և գրանցած հաջողությունների մասին:

-Շատ վաղուց էի ուզում Վահրամ Պետրոսյանից երգ ունենալ` իր գրած երգերից, որովհետև ինչ-որ հոգեհարազատ բան կար: Գնացի Վահրանի մոտ, և նա ցույց տվեց իր երգերը: Այս երգը միանգամից եմ ընտրել. լսեցի ու հասկացա, որ իմն է, և ես պետք է երգեմ: Տվյալ էտապում հոգեվիճակիս և թեմատիկ առումով համապատասխանում էր: Ապշած եմ, որ երգը շատ-շատերը հեռախոսներում ունեն, բայց չգիտեին, թե ով է երգում (մինչև հիմա էլ չգիտեն), բազմաթիվ խնջույքներում անգամ հնչում է: Հաջողությունը, կարող եմ ասել, որ արված գործը սիրելի դարձնելն է` երբ գնահատում են, սիրում են, երբ անգամ չունես տեսահոովակ և փայլուն գովազդ, բայց սիրում են արածդ փոքր գործը: Ուրախ եմ դրա համար: Մնացածն՝ արդեն հետագայում:

- Յուրովի ներկայացրել եք «Սարի աղջիկ» երգը ավանգարդ ֆոլկ տեսակի մեջ: Ինչպե՞ս որոշվեց կատարել այս երգը, և ըստ Ձեզ, ո՞րն է երգի հաջողության գրավականը:

-Երգն, իհարկե, ամբողջ աշխարհում հանրահայտ է: Ես դրսում շրջագայությունների ժամանակ երգում ու զգում էի, որ թե′ Սփյուռքը, թե′ տարբեր ազգեր՝ պարսիկներ, ազերիներ, թուրքեր, այդ երգը այլ կերպ են ընկալում: Շատ հետաքրքեց բուն թեման, որովհետև շատերը տարբեր կարծիքներ են հայտնում՝ երգը հայկական է, հայկական չէ: Youtube-ում նայեցի կատարումներ, փորձեցի հայկական տարբերակներ պեղել: Գտա երկու տարբերակ՝ Ռուբեն Մաթևոսյան, Ֆլորա Մարտիորսյան, և շատ ազդվեցի, որովհետև երիտասարդներից ոչ ոք չէր անդրադարձել այդ երգին: Կային բազմաթիվ գործիքային տարբերակներ՝ դուդուկով և այլն, բայց երիտասարդ սերնդից ոչ ոք ուշադրություն չէր դարձել: Եվ 2013 թվականի հունիսին որոշեցի երգը գործիքավորել: Գործիքավորումն արեց Արեգ Առուստամյանը: Խնդրեցի, որ անի ավանգարդ-ֆոլկ տեսակի մեջ, որովհետև հետագայում, որպես իմ գլխավոր ժանր, տեսնում եմ ավանդարգ ֆոլկը: Բլուլ կար գործի մեջ, դուդուկ, թառ: Ամեն ինչ արել ենք, որ հայեցի կատարում լինի` ավանգարդ լինելով` հայկական մելիզմը չկորչի, որպեսզի վիճելի թեմա չլինի:

- Տեսահոլովակ կլինի՞:

-Տեսահոլովակ Անդրեի կատարմամբ արդեն կա: Չեմ կարծում, որ այս երգի հիման վրա կլինի տեսահոլովակ:

- Ձեր մեկնաբանության հետ կապված` երգի մասին քննադատություններ եղե՞լ են:

-Բացարձակ: Անկեղծ ասած՝ լսել եմ միմիայն լավ խոսքեր: Ընդամենը մի երկու քննադատություն է եղել երգի «դլե յաման», «աման» խոսքերի վերաբերյալ: Շատերը պնդում են, որ պետք է փոխվի կամ հանվի «աման» բառը: Բայց դա իմ խնդիրը չէ. երգն այդպիսին է՝ այդ բառերով, ու այն փոփոխելը իմ անելիքը չէ:

- Հանդես եք եկել փոփ ոճում, Միշոյի հետ դուետով` առենբի, նաև ժողովրդական ոճում: Ո՞ր ոճն է Ձեզ ավելի հոգեհարազատ, և ինչո՞վ է պայմանավորված ժողովրդական ժանրում Ձեր հանդես գալը:

-Միանշանակ, հոգեհարազատ է ժողովրդական ոճը, որովհետև ես ընտանիքում միշտ լսել եմ այդ երաժշտութունը ու մեծացել եմ այդ երաժշտության ներքո: Իմ երաժշտական ճաշակի հիմքում դասականն է ու ֆոլկը: Ինչ վերաբերում է փոփ և այլ ժանրերին, ուղղակի ինձ հետաքրքիր էր փորձել՝ կստացվի, թե ոչ: Իմ ուղղությունը բազմաժանր է, դա կարող եմ վստահ ասել: Բայց այն ինչ անում ենք զուտ կոմերցիոն առումով, ու այն, ինչ սիրում ենք երգել ու մերն ենք համարում, միանշանակ տարբեր բաներ են: Դու գիտես, որ կոմերցիոն երգերը կատարում ես մարդկանց ինչ-որ խմբի համար, բայց այն, ինչ կատարում ես ֆոլկ տարբերակով, գիտես, որ տարիներ շարունակ կմնա, և այդ երգերը քո թոռները, ծոռները կլսեն: Դա մնայուն արժեք է:

- Ի՞նչ նոր բան է բերում Գաբին իր երգով հայ երգարվեստ:

-Ես, իհարկե, իրավունք չունեմ որակում տալ այսօրվա շոուբիզնեսին կամ երգարվեստին, բայց կարող եմ իմ տեսանկյունից ասել, որ այսօր լճացած ինչ-որ վիճակ է, և ես դեգրադացում եմ նկատում: Երգերի մեղեդայնությունը կորել է, ամեն ինչ ռիթմերի վրա է կառուցվում: Երևի իմ նպատակը մեղեդին վերականգնելն է: Դա ամբողջ աշխարհի տենդենցն է, դրսից է գալիս, բայց մեղեդին չպետք է կորցնել: Մենք ունենք շատ սիրուն երգեր` ժողովրդական, ազգագրական: Ցավոք սրտի, մեր սերունդը քիչ է անդրադառնում դրան: Սա նաև կոչ է, որ նոր ծնված երեխան լսի ճաշակով երաժշտություն` Կոմիտաս, Մանսուրյան, Տերտերյան:

- Ի՞նչ պլաններ ունեք այս տարվա համար:

-Կան նոր երգեր` պրեմիերաներ: Ժանրը չեմ ուզում ասել, թող գաղտնիք մնա: Փոքրիկ ոչ ակումբային համերգային ծրագրի պլան կա, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր ուզում են լսել իմ երգերը: Դա, հավանաբար, կլինի 2-3 ամիսը մեկ: Հիմա էլ ծրագիրն ենք կանոնակարգում, փորձեր ենք անում: Երգերը լինելու են դարձյալ ֆոլկ ժանրի: Հնչելու է ավանգարդ ֆոլկ, այսինքն՝ այն երգերը, որոնք մոռացվել են, որոնք շատ հին են ու շատերին հայտնի չեն: Ներկայացվելու են նորացված տարբերակով:

-Ժողովրդական երգն այժմ համապատասխան չափով մատուցվո՞ւմ է, որպեսզի այն մոռացության չմատնվի:

-Հիմա ավելի շատ են անդրադառնում, քան, ասենք, տասը տարի առաջ: Շատերն ասում էին՝ ինչո՞ւ է երգում, նույնիսկ ծիծաղում էին, որ դա հնաոճ է: Հետո չգիտեմ` ինչպես ստացվեց, որ բոլորը հիշեցին, որ պետք է անդրադառնալ ժողովրդական երաժշությանը: Ես միշտ եմ երգել: Դեռ մանկուց՝ 7-8 տարեկանից, ազգագարական երգեր եմ երգել, այնուհետև ուսանողական տարիներին՝ Ամիրխանյան, Սաթյան և այլն: Միշտ մորս խնդրում եմ, որ այդ հին երգերը երգի: Ինձ վրա միշտ աշխատում եմ:

Նաև շատ կարևոր նպատակ է Սփյուռքը համախմբելը՝ դրսի մարդկանց համար աշխատելը: Այն, ինչ հիմա մենք այստեղ անում ենք, դրա կարիքն այնտեղ ավելի շատ ունեն: Կարծում եմ` Սփյուռքն էլ է մասնատված վիճակում: Այս համերգային ծրագիրը, երգերի կատարումը և այդ ամենը հենց դրա համար է: Շատ կուզենայի, որ դրսում կազմակերպվեին ավելի շատ համերգներ: Առաջ գոնե հավաքական համերգներ կազմակերպվում էին` թեկուզ Հայաստանի տարածքում: Հիմա արդեն այդ համերգները վերացել են, բոլորն ակումբներում են իրենց սիրած արտիստներին լսում: Կուզենայի, որ այդ համերգային տարբերակները շատացվեին ու, կարևորը, այդ ամենը ճաշակով արվեր: Կարևոր չէ, որ մեծ համերգասրահներ լցնես: Կարելի է այդ ամենը անել փոքրիկ ակումբում, բայց անել ճաշակով, կենդանի հնչողությամբ ու որակյալ լսարանի համար:

-Քանի որ գիտենք` շոուբիզնեսը բավականին ծախսատար է ոլորտ է, ինչպե՞ս եք լուծում ֆինանսական խնդիրները և ունե՞ք պրոդյուսեր, ով զբաղվում է այդ հարցերով: 

- Ֆինանսական հարցերով միայն ես եմ զբաղվում, հովանավորներ չունեմ: Ես շատ շնորհակալ եմ ընկերներիս, ովքեր իմ կողքին են:

- Որտե՞ղ կարող են ունկնդրել Ձեզ:

-Ամեն դեպքում առիթ կունենան ինձ լսելու: Ես կստեղծեմ ինձ կենդանի հնչողությամբ լսելու հնարավորություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված