Ջրհոսի, Կշեռքի, Կարիճի և Խեցգետնի աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ Google Maps-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և 2-ին լույս չի լինի՝ հարյուրավոր հասցեներում Խեցգետին, Կարիճ, Առյուծ և Երկվորյակներ Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար Մթերային խանութում հրդեհ է բռնկվել. Օգնության են հասել փրկարարները Արմավիրում 43-ամյա տղամարդ է սպшնվել. կասկածյալը 28-ամյա կին է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին Հրդեհ ավտոմեքենայում. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի» 

«Ազգ». Ուկրաինական տագնապ. հայ-ուկրաինական հարաբերությունները և Ուկրաինայի հայերը

Հայկական Մամուլ

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները իրենց բացասական հետեւանքներ են ունենալու թե երկրի տնտեսության ու բնակչության, թե գործընկեր երկրների հետ տնտեսական հարաբերությունների վրա: Այս առումով, մեզ համար առաջին հերթին հետաքրքրական են, թե ինչպիսի՞ ազդեցություն կունենան հերթական հեղափոխության հետեւանքները այդ երկրում ապրող հայերի, մասնավորապես հայ գործարարների եւ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների վրա:

Ուկրաինայից ներմուծումը բազմակի անգամ գերազանցում է Հայաստանից արտահանմանը

Ուկրաինայում ապրում են մոտ 150 հազար հայեր, հիմնականում մայրաքաղաք Կիեւում, Օդեսայում, Խարկովում, Դոնցեկում, Լվովում, Զապորոժյեում եւ Ղրիմում: Ոչ պաշտոնական տվյալներով հայերի թիվ այս երկրում առնվազն կրկնակի ավելին է: Բացի դարեր առաջ Ուկրաինայում հաստատված հայերի սերունդներից, մեր հայրենակիցների թիվն այստեղ ավելացավ 90-ականներից հետո' Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից եւ տնտեսական փլուզումից հետո:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ուկրաինա հարաբերություններին, ապա դրանք եղել են ավանդաբար բարեկամական: Այդ հարաբերությունները որոշ չափով սառեցին նարնջագույն հեղափոխությունից հետո, երբ երկրի նախագահ դարձավ Վիկտոր Յուշչենկոն, իսկ վարչապետ' Յուլիա Տիմոշենկոն: Այդ ժամանակ ուկրաինական իշխանությունները սերտ քաղաքական եւ առեւտրատնտեսական կապեր ունեին Ադրբեջանի հետ եւ չթաքցրած ադրբեջանամետ քաղաքականություն էին վարում: Մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության հակամարտության կարգավորման մասին Ուկրաինայի արտգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ էր հանդես գալիս, կարեւորելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Նշենք, որ նման հայտարարությամբ, բացի Ուկրաինայից, պարբերաբար հանդես էր գալիս եւ նաեւ հիմա հանդես է գալիս միայն Թուրքիան:

Հայաստանի քաղաքական հարաբերությունները Ուկրաինայի հետ վերստին բարեկամական դարձան, երբ այդ երկրի նախագահ ընտրվեց Վիկտոր Յանուկովիչը: Անկախ նրանից, թե կառավարման ինչպիսի համակարգ էր նա ստեղծել Ուկրաինայում, Հայաստանի հետ հարաբերությունները ջերմացան եւ ղարաբաղյան հարցում Ուկրաինան որդեգրեց չեզոք եւ կառուցողական քաղաքականություն: Տեղեկացնենք նաեւ, որ Յանուկովիչը 1988-ին ղեկավարել է Հայաստանում երկրաշարժի հետեւանքները վերացնող շինարարական կազմակերպությունը: Բարձր գնահատելով նրա գործունեությունը մեր ժողովրդին պատուհասած աղետի ժամանակ, Հայաստանի կառավարությունը Յանուկովիչին պարգեւատրել էր «Անանիա Շիրակացի» շքանշանով, որը նրան հանձնել է նախորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, իսկ Սպիտակ քաղաքում բացվել է նրա անունով հրապարակ, որի բացմանը Գագիկ Ծառուկյանի հրավերով մասնակցում էր նաեւ Վիկտոր Յանուկովիչը:

Տնտեսական հարաբերությունների մասին խոսելով, հարկ է նշել այն հանգամանքը, որ երկար ժամանակ Ուկրաինայի Իլյիչովսկ նավահանգստով էին Փոթի-Իլյիչովսկ երթուղով գործող լաստանավով հայկական ապրանքները արտահանվում Ռուսաստան ու ռուսական եւ ուկրաինական ապրանքները ներմուծվում Հայաստան:

Հայաստան-Ուկրաինա առետրաշրջանառությունը հիմնականում միակողմանի է եղել եւ մնում: Բացահայտ գերակշռությունը Ուկրաինայից Հայաստան ներմուծման օգտին է: 2012-ին երկու երկրների առեւտրաշրջանառութունը կազմել էր մոտ 230 մլն դոլար, 2013-ին' 241 մլն դոլար, կազմելով մեր ընդհանուր առեւտրաշրջանառության 4,1 տոկոսը: Ներմուծումը Ուկրաինայից Հայաստան 2012-ին կազմել է ավելի քան 215,5 մլն դոլար, արտահանումը Հայաստանից Ուկրաինա' 14,5 մլն դոլար: 2013-ին այդ ցուցանիշները հետեւյալն էին' ներմուծումը Հայաստան' 226 մլն դոլար, արտահանումը Ուկրաինա' 15 մլն դոլար: Բացասական տարբերությունը 2012-ին կազմել է 201 մլն դոլար, 2013-ին' 211 մլն դոլար:

Ուկրաինայից ներմուծում ենք մետալուրգիական, քիմիական, գյուղատնտեսական, սննդարդյունաբերության զանազան ապրանքներ եւ սարքավորումներ, հացահատիկային կուլտուրաներ, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, ավտոմոբիլներ, ավտոբուսներ, ավտոդողեր:

Հայաստանից Ուկրաինա արտահանում ենք Էլեկտրատեխնիկական արտադրության տարատեսակ ապրանքներ, կոնյակ եւ կոնյակի սպիրտ, հյութեր, տոմատի մածուկ, հանքային ջրեր, ծխախոտ եւ գյուղատնտեսական նշանակության այլ ապրանքատեսակներ:

Տագնապալի անորոշություն նաեւ Ուկրաինայի հայ գործարարների համար

Ինչպե՞ս կփոխվեն հայ-ուկրաինական հարաբերությունները այդ երկրում տեղի ունեցած հերթական հեղափոխությունից եւ իշխանության զավթումից հետո: Նկատի ունենալով այդ երկրում շարունակվող ցնցումները, դժվար է այս պահին քիչ թե շատ կոնկրետ կանխատեսումներ անել հեռանկարների մասին: Քաղաքական առումով, եթե իշխանության ղեկին մնան հեղափոխության միջոցով դրան հասած քաղաքական ուժերը, ապա հավանական է, որ շարունակեն նարնջագույն հեղափոխության առաջնորդներ Յուշչենկոյի եւ Տիմոշենկոյի վարած ադրբեջանամետ քաղաքականությունը, որի առաջին ազդանշանները արդեն հնչել են ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ուկրաինական հեղափոխական ուժերի ներկայացուցչի տված հարցազրույցում:

Այդուհանդերձ, քաղաքական հեռանկարի անորոշությունը նաեւ տնտեսական հեռանկարների անորոշություն է ստեղծել: Հայաստանի գործարար շրջանակները նույնպես սպասողական վիճակի մեջ են եւ մեր հարցմանն ի պատասախան, չկարողացան որեւէ մեկնաբանություն տալ հնարավոր զարգացումների վերաբերյալ, ասելով միայն, որ Ուկրաինայի իրենց գործընկերներն անգամ չեն կարող որոշակի բան ասել եւ նույնպես սպասողական վիճակում են: Նկատի ունենալով, որ Հայաստանը հիմնականում ներմուծում է Ուկրաինայից, այս իրավիճակում ուկրաինական արտահանողների կորուստներն ավելի մեծ կլինեն: Հայկական կողմից, օրինակ' կոնյակի արտահանումը կարող է վնասներ կրել, քանի որ հայկական կոնյակի հիմնական շուկաներից է Ուկրաինան:

Շարունակությունը` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջրհոսի, Կշեռքի, Կարիճի և Խեցգետնի աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ Google Maps-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և 2-ին լույս չի լինի՝ հարյուրավոր հասցեներում Խեցգետին, Կարիճ, Առյուծ և Երկվորյակներ Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար Մթերային խանութում հրդեհ է բռնկվել. Օգնության են հասել փրկարարներըԱրմավիրում 43-ամյա տղամարդ է սպшնվել. կասկածյալը 28-ամյա կին է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին Հրդեհ ավտոմեքենայում. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի» Թիվ 47 ավտոբուսում ուղևորը հարվածել է մոնիտորին և վնասել այն․ պատճառվել է մոտ 550 հազար դրամի վնաս Բլոգերը մահացել է հետույքի մեծացման վիրահատությունից հետո Թայվանը պատրաստվում է Չինաստանից հնարավոր հարձակման. ԶԼՄՈրսաշրջանի ընթացքում Էկոպարեկային ծառայությունը շարունակում է խստացված հսկողությունը Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա (լուսանկար)Բախտագուշակը տուգանվել է՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար Պենտագոնի ղեկավարը մտածում է 2028 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասինԵրուսաղեմի Սուրբ Հարության տաճարում գերեզման է հայտնաբերվել Ղալիբաֆը ԱՄՆ ֆինանսների նախարարին ստախոս է անվանել Նրանք սիրում են առանց կիսատ-պռատության. որ 5 կենդանակերպի նշաններն են ամբողջությամբ նվիրվում հարաբերություններին Վրաստանի Զուգդիդի քաղաքի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ (տեսանյութ)ԱՄՆ-ը կարող է վերջնագիր ներկայացնել Մեծ Բրիտանիային պաշտպանական ծախսերի անբավարարության վերաբերյալ. ԶԼՄԲակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է Մահացել է ԽՍՀՄ ծովային նավատորմի նախկին նախարար Յուրի Վոլմերը Չեղարկվել է նախկին նախարարի ամերիկյան վիզան Կարկուտ է սպասվում Ռուսաստանը Կիևի վրա հարձակման սցենարներ է պատրաստում. նախագահի աշխատասենյակի ղեկավարի տեղակալՌուսական բանակն անխնա հարվածներ է հասցրել․ ՊՆ-ի հայտարարությունը Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբшկալվել է Հայաստանի քաղաքացի Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ 260 ուղևոր տեղափոխող լաստանավ է խորտակվել (տեսանյութ)Մեծ Բրիտանիան պատրաստ չէ ռուսական պատասխանին՝ ուկրաինական հարձակումներին աջակցելու համար. Daily ExpressԵրբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ հավատքի ձայնը. Տեր Հեթում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդներ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների համար դիմում ներկայացնելուց առաջ Գերմանիան վերլուծում է չինական էլեկտրոմոբիլների հնարավոր լրտեսական ռիսկերը Թուրքիան ակտիվացրել է հացահատիկային միջանցքի շուրջ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետՌումինիան կործանիչներ է բարձրացրել Ուկրաինայի սահմանի մոտ օդային թիրախ հայտնաբերելուց հետո The Guardian. Իտալիայի վարչապետի բարեհաճությունը շահելու պայքարը վեճի մեջ է գցել բրիտանական երկու կուսակցությունների առաջնորդներին Ինչ հիվանդությունների դեմ պայքարում է խաղողն անփոխարինելի. քչերը գիտեն ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արձագանքը Ուկրաինայի արտաքին կառավարման գաղափարինԵրուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար․ ավելի ուշ նրանց ազատ են արձակել «սահմանափակումներով» Գերմանիան Ռուսաստանի դեմ ավելի կոշտ քայլեր է պատրաստում. Մերց Ռազմական տեխնիկայի ցուցադրության ժամանակ շրջվել է Tatra զրահապատ ավտոմեքենան. Չեխիա Զելենսկին ցանկանում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել. վերլուծաբանՓրկարար ծառայությունը զգուշացնում է. Ի՞նչ է պասվում «Զվարթնոց» օդանավակայանի տարածքումՏեղի է ունեցել բուժակների հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը ՌԴ զինված ուժերը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել
Ամենադիտված