«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը և Սերժ Սարգսյանը որոշել են կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մեխանիզմներ ստեղծել
Հայկական Մամուլ
2012թ. նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի հետ որոշել են կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մեխանիզմներ ստեղծել. «Այն իրավիճակը, որը կոնկրետ կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում' վիրահատական մեթոդների կիրառում»: Այս հայտարարությունից կամ, այսպես ասած, «նարկոզից» մեկուկես տարի է անցել, բայց վիրահատությունը շարունակում է ուշանալ:
«Ժողովուրդ»-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից փորձեց պարզել, թե ինչու հակակոռուպցիոն խորհրդի նիստերը չեն կայանում: «Այժմ ստեղծվում է կառավարությունում հակակոռուպցիոն բաժին, հստակեցվում են դրա գործառույթները եւ այդ բաժինը իրականացնելու է հանձնաժողովի սպասարկման ֆունկցիաները: Դրանից հետո այդ հանձնաժողովը կսկսի պարբերաբար գործել»:
Շարունակություւնը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու