«ՀԺ». Երիտասարդը Լեո-Պարոնյան խաչմերուկում կարգավորում էր երթևեկությունը
Հայկական Մամուլ
Արդեն 4-րդ օրն է, ինչ չեն գործում Երեւանի ամենաբանուկ խաչմերուկներից մեկի` Լեո-Պարոնյան փողոցների լուսացույցները, ինչի պատճառով երթեւեկությունը այդ հատվածում, մանավանդ պիկ ժամերին, դառնում է անտանելի եւ վտանգավոր: Եւ ահա երեկ, օրվա երկրորդ կեսին, հեծանիվով, հեծանվային սաղավարտով խաչմերուկին մոտեցավ մի երիտասարդ, հեծանիվը կայանեց մոտերքում ու սկսեց կարգավորել երթեւեկությունը: Խաչմերուկը միանգամից «թեթեւացավ»:
Հակոբ Թաշչյան անունով այս երիտասարդը իրեն համարում է կամավոր եւ աշխատանքի համար ոչ մեկից ոչ մի ակնկալիք չունի: Պարզապես ուզում է, որ իր նմանները շատ լինեն: Բայց այստեղ խնդիր է առաջանում: Եթե երթեւեկությունը ինքներս կարգավորենք, կարգավորենք մեր կյանքի բոլոր ոլորտները, մեկ էլ տեսար իշխանության կարիքը լրիվ վերանա: Չփորձե՞նք:
Շարունակությունը` «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու